6 Փետրվարի, 2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը, հիմնվելով Վաշինգտոնի հետ ունեցած ռազմավարական գործընկերության վրա, հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը և նոր հնարավորությունների հասնելուն։

Այս մասին նշված է ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ուրախ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուղեկցելու համար»,-ասված է գրառման մեջ։

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։

«Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը։

«Ունենալով ամուր հիմք և պայծառ հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Լրահոս