6 Փետրվարի, 2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը գրել է.

«Վերջին «սենսացիոն» բացահայտումների մասին, թե ինչպես էին ԴԱՀԿ աշխատակիցները եկել մեր տուն։

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, այսպես կոչված, «Հրայրթովմասյանական կալանքների» համակարգով, Միհրան Պողոսյանի ղեկավարած ԴԱՀԿ ծառայությունն ԱՄՆ գործուղմանս ընթացքում բոլոր հաշիվներիս վրա կալանք էր դրել: Կալանք էին դրել նաև բնակարանի և մեքենայի վրա։
Շաբաթներ անց 4 հարկադիր ծառայողներ էին գործուղել ծնողներիս բնակարան այն ժամին, երբ ես աշխատանքի էի, և աշխատակիցները հայտնվել էին անհարմար դրության մեջ:
Անպայման դիտեք, խոստանում եմ` շատ հետաքրքիր է։
Հ․Գ․ Խնդրում եմ չթիրախավորել ԴԱՀԿ աշխատակիցներին, հաշվի առնելով, որ նրանք իրենց աշխատանքային պարտավորություններն են կատարում և այս իրավիճակում են հայտնվել իրենց տրված հրամանների և սխալ ներդրված համակարգի պատճառով»։

 

 

Լրահոս