7 Փետրվարի, 2025
Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հաստատել են համայնքի ղեկավար Խաչիկ Անդրեասյանի խորհրդական Նաիրի Զաքարյանի մահվան լուրը։
«Երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց մեր գործընկեր Նաիրի Զաքարյանը։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և համայնքապետարանի անձնակազմը խորին ցավակցություններն են հայտնում գործընկերոջ ընտանիքին ու մերձավորներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի խորհրդական Նաիրի Զաքարյանն ինքնասպանություն է գործել: 

 

Լրահոս