7 Փետրվարի, 2025

Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից՝ զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. հունվար ամիսներին, սպասարկում իրականացնելու կեղծ պատրվակով, այցելել է ընկերության շահառու՝ իր հինգ համագյուղացիների բնակության հասցեներ, լուսանկարել դեմքերը, այնուհետև նրանց անձնագրային տվյալներով բացել է բջջային հավելվածի դրամապանակներ ու ձևակերպել վարկեր՝ հափշտակելով ընդհանուր 1 միլիոն 860 հազար դրամ:

25-ամյա երիտասարդը հրավիրվել է մարզային վարչություն և խոստովանել արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Լրահոս