Արամ Ա-ն շնորհավորել Է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը: Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, նրա աջակցությունը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին:
Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը:
Արամ Ա-ն նամակն ավարտել է մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու հույսով: