Աղբյուրի տեղեկություններով՝ արտիստի ընկերությունը, որը զբաղվում էր քեյթրինգի ծառայություններով, «հայտնվել է ֆինանսական բարդ իրավիճակում»: Այդ պատճառով դատարանը համապատասխան որոշում է կայացրել Լեպսի ընկերության սնանկության մասին։ Telegram-ալիքը այլ մանրամասներ չի ներկայացնում։
Հայտնի է, որ արտիստը «ГЛ Кейтеринг» ընկերությունը հիմնել է 2018 թվականին։ Բացի սնանկ ճանաչված ֆիրմայից, Գրիգորին ունի նաև Lesnoy ռեստորան, ակնոցների սեփական շարքի վաճառքով զբաղվող «Лепс оптика» ընկերություն, ինչպես նաև ֆերմերային մթերք արտադրող ընկերություն: