Փետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հ.-ն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բնակիչը հունվարի 29-ին վրաերթ էր ենթարկվել Մարտունի քաղաքում։
Այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում Երևանի բնակիչ Ֆրունզե Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երեխային, ով տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան տեղափոխել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։