11 Փետրվարի, 2025
2025թ. փետրվարի 10-ին կայացած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին փաստաբան Վարազդատ Հարությունյանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

«Նախ շնորհակալ եմ ինձ քվե տված 620 փաստաբան գործընկերներիս:

Շնորհավորում եմ ընտրված իմ մյուս 11 գործընկերներիս:

Ոգևորված եմ ընդհանուր ժողովի մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով` ժողովին մասնակցել է 1550 փաստաբան, որոնք, բացի խորհրդի անդամների ընտրությունը, նաև իրենց քվեարկությամբ ընդունել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարություն»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։

 

 

Լրահոս