11 Փետրվարի, 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է

«Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։
Այսօր Ազգային Ժողովում քննարկվում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը:
Օրենքի նախագծում նշված է՝
«Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր»
Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։
Նորից եմ կրկնում՝ այս գործընթացը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ ծանր հետևանքներով հղի արկածախնդրության պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։
Եթե մեր իշխանությունները այդքան ականջալուր են մեր քաղաքացիների պահանջներին, ապա թող հնարավորինս շուտ այդ հարցը դնեն հանրաքվեի։
Համաժողովրդական հանրաքվեն կորոշի՝ ընտրել նոր պատերազմի տանող ճանապարհը, թե մերժել այն, ընտրելով խաղաղությունը։
Պահանջում ենք հանրաքվե»։

Լրահոս