11 Փետրվարի, 2025

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լրահոս