11 Փետրվարի, 2025
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը: Հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 17:00-ից, Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, 48 շենք հասցեում գտնվող «Սան Լազարո» սգո սրահում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։

Լրահոս