14 Փետրվարի, 2025
Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացավ ավելի մասսայական բնույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության առանձին կտորներ վերջին շրջանում նույնպես ոչնչացվել են ադրբեջանցի վանդալների կողմից։

Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։

Ադրբեջանցիների վայրագությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կա հստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամենը, ինչ հայկական է, իսկ եթե հնարավոր չէ մեր կարևորագույն հուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջև վերացնել, դրանք ներկայացնում են որպես ոչ հայկական։ Փաստացի սա նույն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում, որտեղ այսօր որևէ հայկական եկեղեցի, պատմամշակութային հուշարձան, հայկական արձանագրություն չի մնացել։

Ստորև բերված օրինակներն ասվածի լավագույն ապացույցն են։

Վանդալիզմի ամենավառ դեպքերից է Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, որը գտնվում է Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհին։ Ադրբեջանական Experience Azerbaijan աքաունթը X հարթակում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են գմբեթի խաչը հանում եկեղեցուց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս