ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։
«Այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»,- նշել է Արսեն Թորոսյանը։
Նա կոչ է արել հասարակությանը հարգանքով վերաբերվել բոլոր բուժաշխատողներին։
58