26 Փետրվարի, 2025
Գյումրին այն վայրն է, որտեղ ես ամուր կանգնում եմ իր կրունկների վրա։ Այս մասին Երևանում գյումրեցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Հայրենիքում երկու հատված կա, որտեղ միշտ ամուր կանգնել եմ իմ կրունկներին՝ մեկը Գյումրին է, մյուսը՝ Շուշին։ Ես «էր»-ով  չեմ խոսում։ Շուշին լինելու է մեր Հայրենիքի անբաժան մասը, վստահ եմ։ Գյումրին սիրելով եմ Շուշիի հետ կապվել։ 2019թ․-ին Շուշիում անցկացրեցինք մկրտության արարողություն,երբ մտրկում էինք Ապրիլյան պատերազմում զոհված մեր ընկերների երեխաներին, քույրերին, եղբայրներին, մեր մեջ այդ պահից սկսած մեծ պատասխանատվության զգացում առաջացավ, որն իմ մեջ մնալու է այնքան ժամանակ մինչև մեր հոգու խորքում տված խոստումը կարողանանք իրականացնել»,- իր ելույթում ասաց Մխիթարյանը ։

Մխիթարյանն ընդգծեց, որ խոստումներից է՝ Գյումրին զարգացած ու վերակառուցված տեսն

Անդրադառնալով  ուսանողներին ամենից շատ հետաքրքրող հարցին՝ Գյումրիի զարգացման ծրագրերին, Մխիթարյանը նշեց․ «Մեր համար Գյումրին մի միջավայր է, որտեղ պետք է անդադար տեղի ունենան միջոցառումներ։ Ունենք հրաշալի պրակտիկա Գյումրիում, երբ 2019թ․-ին անցկացրեցինք Գյումրիում Վարդավառը։ Շատ փոքր միջոցներով՝ ընդամենը 2000 դոլար ծախսելով, կարողացանք 6000 մարդ բերել Գյումրի , որոնք ենթադրվում է, որ հյուրանոցում մնալով, սրճարաններ գնալով քաղաքում են թողել մոտ 600 հազար դոլար փող»։

Մխիթարյանը պատկերացնում է Գյումրին անդադար իրադարձություններով լեցուն։

«Պատկերացրեք,մինչև ցրտերի սկսվելու ժամանակահատվածը  6,5 ամիս է։ Մենք մտածել ենք, որ այդ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա 10 իրադարձություն, ոչ թե մեկ անգամ Վարդավառ կամ քաղաքի տոն, այլ տասն իրադարձություն, որոնք իրենց տեսակով, բովանդակությամբ, մարքեթինգային խոդերով պետք է ավելի շատ զբոսաշրջիկ բերեն»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով․

«Եթե մարդը մեկ կամ երկու անգամ էր գալիս Գյումրի, այն էլ՝ մեկ կամ երկու օրով, իսկ եթե հիմա մենք չորս անգամ փորձես բերել և օրերի քանակությունը դարձնես 16, ինքներդ կարող եք հաշվել,թե տնտեսական ինչ էֆետկ է թողնելու քաղաքի վրա»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

։

 

 

Լրահոս