28 Մարտի, 2025

Ղազախստանի կենտրոնական հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 15,9 հազար բնակչություն ունեցող Մերկե գյուղից 23 կմ հարավ-արևմուտք՝ Ժամբիլի շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Լրահոս