Հայտարարությունը կապված է Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբի աշխատանքների հետ:
«Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառմամբ փորձում է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր Քաղաքը» դաշինքին զրկել ընտրություններին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից: Փորձում են սահմանափակել ընտրության օրը ավագանու թեկնածուների եւ դաշինքի այլ անդամների քաղաքական իրավունքները»,- նշել է Բաբայանը։