«Փաստ» օրաթերթը գրում է.
Շարժման գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել «Սուրբ Նարեկ» եկեղեցում, իսկ միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են դրել 2005 թվականին տեղադրված՝ 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ի դեպ, հավելենք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին նաև Հայաստանում ոգեկոչման միջոցառում իրականացրեցին՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված էր՝ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թուրքացման համար»։
Փաստորեն, թուրք լրագրողներ հրավիրելու և հարցազրույց տալու համար գումար գտնվում է, քպական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար գտնվում է, զանազան անիմաստ միջոցառումների համար գումար գտնվում է, իսկ մեր հաշմանդամ մարզիկների համար ընդամենը 2 միլիոն դրամն իշխանություններն ափսոսում են: