«Ըստ Հ1-ի Պետրոսի՝ 1941-ի հունիսին նախադեպը չունեցող ահավոր բան է տեղի ունեցել, այն է՝ ԽՍՀՄ-ը մոբիլիզացիան սկսել է մեկ օր ուշացումով: Այո, այո, բառացի ասում է՝ ահավոր բան է տեղի ունեցել… մեկ օր ուշացումով… մեկ օր…
Ամենայն լրջությամբ եմ առաջարկում այս ֆարսի բվանդակությանը խորամուխ լինել. վեցնոցի քարոզչական բրիգադը եթերում քննարկում է հաղթողների՝ Բեռլինը գրաված ու Էլբայի ափ դուրս եկած սովետական ռազմաքաղաքական ղեկավարության «սխալները», «միֆերը» և «կեղծիքները»: Հասկանու՞մ եք՝ թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին:
Նիկոլաբարո այս արարարծները սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն են քննարկում: Կատակ չի, լուրջ եմ ասում՝ իրենք դա անում են: Կատակ չի նաև այն, որ վեցնոցի Պետրոսի ու նրա զրուցակից անգրագետ սպեկուլյանտների մտքի գոհարները շուտով Նիկոլի մոտ նախարար աշխատող Պետրոսի կինը դպրոցական դասագրքի է վերածելու: Այս խեղկատակությունն ամբողջացնելու համար ընդամենը պակասում է, որ վեցնոցի Պետրոսն ինքն իրեն համեմատի ասենք՝ Լևիտանի հետ»,-գրել է նա։