Հարավային Կովկասի երկրներից Վրաստանն ու Ադրբեջանն արդեն հայտարարել են հրավեր ստանալու մասին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մի քանի օր առաջ հայտարարել է մասնակցության մասին։ Ադրբեջանից դեռ հաստատում չկա։
Հայաստանն այս առումով լուռ է։
Panorama.am-ն ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը ստացե՞լ է հավաքին մասնակցելու հրավեր։
«Հայաստանը հրավեր ստացել է և կարևորում է այս հարթակում ներգրավածությունը»,-հայտնեց նախարարությանը խոսնակը։
Հստակեցնող հարցին, այսինքն պաշտոնական Երևանը հաստատե՞լ է մասնակցությունը, Ա. Բադալյանն արձագանքեց. «Մասնակցության մասին կհայտնենք լրացուցիչ»։