«Կապ չունի օրվա ժամը, իմ զբաղվածությունը, ցանկացած պահի ընդունում եմ ծնողներին, ժամերով միասին քննարկում ենք, ներկա է գտնվում կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, վարույթն իրականացնող մարմինը, տրամադրում ենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն իրենք պահանջում են»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Պողոսյանը նշեց, որ լսում են ծնողների դիտարկումները, քննարկում բանավոր միջնորդությունները, եղել են դեպքեր, երբ բանավոր հարց է բարձրացվել կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ու հենց այդ պահին քննիչն ու ծնողը միասին գնացել են քննչական գործողության։
«Մենք ամենօրյա շփումների մեջ ենք, հետևաբար, այս առումով ակտիվ նախաքաննություն է իրականացվում, իհարկե, բազմաթիվ փորձաքննություններ ունենք, չեմ ցանկանա այս ձևաչափով անդրադառնալ, թե ինչ ենք կատարել»,- մանրամասնեց ՔԿ նախագահը։