ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ։
Նրա խոսքով՝ դա կնպաստիր զորակոչվողների թվի ավելացմանը, զինծառայության գրավչության բարձրացմանը, արտագաղթի կանխարգելմանը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատմանը։
«Հրավիրվածների միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այս թիվը վերջին 20 տարիների վերլուծության արդյունք է։
Նրա խոսքով՝ 2020-24 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։
Բացի այդ, մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը չեն վերադառնում։
«Նշեմ, որ 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010–2024 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված շուրջ 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով»,- ասաց Հայկ Սարգսյանը։
92