«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի շրջանակներում, որը, այլեւս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում:
Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում:
Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին»: