«Հրապարակ»-ը գրում է, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո պատգամավորները քննարկում են նրան փոխարինողի հարցը։ Նշվում է, որ պատգամավորներից ոչ մեկը պատրաստ չէ ստանձնել պաշտոնը՝ կանխատեսելով ճնշումներ։
Պատգամավորները կարծում են, որ պատասխանատվությունը պետք է վերցնի իշխող կուսակցությունը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները։ «Ազատ հայրենիքում» ցանկացող չկա, իսկ Բաբայանի թիմակիցները նույնպես հրաժարվում են՝ դա մեծ խմբակցության պարտականություն համարելով։
Հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, և եթե Դանիելյանը այն պնդի, խորհրդարանը մեկ ամսում պետք է նոր նախագահ ընտրի։ Ներկայում ԺՊ-ն ԱԺ փոխնախագահ, Բաբայանի թիմակից Գագիկ Բաղունցն է։
97