8 Հուլիսի, 2026

Ներքոնշյալ մարզիկները տարբեր տարիների Գագիկ Ծառուկյանի կողմից արժանացել են տարբեր դրամական և գույքային պարգևների։ Ամբողջական ցանկ չեմ հրապարակում, այլ՝ մեկ-երկու խոսուն օրինակ.

Նազիկ Ավդալյան – բնակարան Երևանում, ավտոմեքենա, դրամական պարգևներ

Արթուր Ալեքսանյան – 2 բնակարան Երևանի կենտրոնում, դրամական պարգևներ

Սիմոն Մարտիրոսյան – բնակարան Երևանում, դրամական պարգևներ

Միհրան Հարությունյան – բնակարան Երևանում, դրամական պարգևներ

Գոռ Մինասյան – բնակարան Գյումրիում, ավտոմեքենա, դրամական պարգևներ

Մարզիչ Փաշիկ Ալավերդյան – 2 բնակարան Երևանում, դրամական պարգևներ

Մի շարք այլ մարզիկներ և մարզիչներ ստացել են խոշոր դրամական պարգևներ և

ավտոմեքենաներ, ինչպես նաև ՀԱՕԿ-ի միջոցով ստացել են մարզումների, ուսումնամարզական

հավաքների, միջազգային մրցումների և նախապատրաստական գործընթացի ֆինանսավորում։

Այսօր նրանք պահպանում են քար լռություն՝ ամենայն հավանականությամբ չցանկանալով մտնել քաղաքական գործընթացների մեջ, չցանկանալով վարկաբեկել իրենց «բարի համբավը»։

Ձեզ համար վատ նորություն ունեմ․ լռելով դուք կանգնում եք գործող իշխանության կողքին, գործող իշխանության կողքին կանգնելով՝ դուք դառնում եք ձեզ սնող ձեռքն ու հայրենիքն ուրացողներից մեկը, դուք անվանարկում եք ինքներդ ձեզ։

Ոչ մի իշխանություն հավերժ չէ, բայց հիշողությունը կա, քանի դեռ կա մարդը։ Ձեր լռությունը հիշվելու է, և դուք էլ եք հիշելու, երբ ձեր հերթին լռեն ուրիշները։

Հ․Գ․

«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»,- Գարեգին Նժդեհի այս բնութագրումը 2018-ից սկսած՝ ամեն օր ավելի ու ավելի ակտուալ է դառնում:

ԱՆՆԱ ԳՈԳԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս