Այսօր ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:
Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը:
Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց պարկերով կոմբիկերը թափվել է երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:
shamshyan.com-ի տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան է, իսկ մյուսն էլ սեփականատիրոջ ազգականն է:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում