24 Դեկտեմբերի, 2018
Օրեր առաջ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Բալայանը Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է:
Դավիթ Գաբրիելյանի եղբայրներից Գաբրիելը Պաշտպանության փոխնախարար է, իսկ մյուսը Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էր, իսկ օրեր առաջ նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելուց հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ սկսվեցին: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց քայլերով ճնշում են գործադրում դատավորի վրա: Նրանք նաև պահանջում են քննություն իրականացնել Դավիթ Բալայանի հանդեպ:

 

Լրահոս