Ամանորին ընդառաջ հանրապետության բոլոր մարզերում տիրում է տոնական տրամադրություն: Իսկ տոնական տրամադրությունն առանց համապատասխան զարդրանքի և գեղեցիկ միջոցառումների անհնար է պատկերացնել:
Եվ այս փաստերով էլ կարող ենք առանձնացնել և մասնավորեցնել Ապարան խոշորացված համայնքը: Այստեղ բնակիչներն իրենց զարմանքի խոսքերն են ասում, որ երբևէ քաղաքն այսքան լուսավոր և նրբաճաշակ զարդարված չեն տեսել և իրենց շնորհակալական խոսքերն էին հղոում համայնքապետին և համայնքապետարանի աշխատակազմին:
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ զրույցից պարզ դարձավ, թե որքան գումար է ծախսվել քաղաքը գեղեցկացնելու և ամանորյա գեղեցիկ միջոցառումներ պատրաստելու նպատակով:
Ի դեպ Կ. Եղիազարյանը դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, սիրով բոլորին հրավիրեց Ապարան համայնք, այստեղ մեծ շուքով նշելու և շքեղ միջոցառմանը մասնակից լինելու համար:
Հավելենք նաև համայնքապետի շնորհավորանքը համայն հայությյանը:
Սիրելի՛ հայ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիքԱմանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում:
Թող որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր եւ ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա:
Ապարանցիներին սիրով տեղեկացնեմ, որ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան այս տարի, գալիք տարի կյանքի կկոչենք:
Առողջ եւ խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորովի ապրել,նորից սիրել եւ կգտնի իր բաժին երջանկությունը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: