«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,-այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն այս լուրը բավական մեծ իրարարնցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Ն. Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաև իրենց համար:
Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավարԷդմոն Մարուքյանի եղբորը Քրիստ Մարուքյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում