«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքն» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է Հայկ Ղալումյանը:
Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:
Նրան իջեւանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
4