9 Օգոստոսի, 2021

Այսօր համացանցում քննարկումների առարկան ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Վահան Նարիբեկյանն է, ով իշխանության ներկայացուցիչների հետ սերտ հարաբերությունների մեջ է։

Նախ նշենք, որ Նարիբեկյանը Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին է։ Նա «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է, և ըստ մամուլի հրապարակումների հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում: Բայց այսքանով չի սահմանափակվում նորանշանակ պաշտոնյայի ուշագրավ կենսագրությունը։ Ըստ տելեգրամյան ալիքների տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու և դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Նարիբեկյանին։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով հենց նա է սյունեցիների դեմ «գործ տվողը» եղել, և վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել եւ խոշտանգվել քաղաքացիներից շատերը:

Իսկ այժմ Նարիբեկյանը Ալեն Սիմոնյանի  կարգադրության համաձայն զբաղեցնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Եվս մեկ ուշագրավ փաստ Նարիբեկյանի մասին. բացի կարիերայում գրանցած հաջողություններից նա նաև հաջողակ ձեռք ունի։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Վահան Նարիբեկյանը պատասխանել է 247 հարցի և շահել է iPhone 7 Ucom ընկերության կազմակերպած Ամանորի SMS վիկտորինայում, իսկ 2017 թվականի հո

ArmDaily.am

Լրահոս