Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Մուշի բաժին՝ ասելով,որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:
Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ աղջիկը Գյումրու բնակիչ, 18-ամյա Անուշիկ Ք.-ն է:
Նրան գտել և հիվանդանոց են տեղափոխել Գյումրու կամրջի տակից:
Աղբյուրի տեղեկություններով, աղջիկը ինքնասպանության փորձ է արել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: