mnews

25 Դեկտեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված Ту-154 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով 93 մարդ է մահացել:

«Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ Ту-154-ը կործանվել է ծովում թռիչքի մոտ 7-րդ րոպեին՝ ափից 5 կմ հեռու, 50-100 մ խորության վրա՝ Անապային մոտ: Ինքնաթիռում գտնվողներից ոչ-ոք ողջ չի մնացել:

kotayk

Լրահոս