«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։
Մեր տեղեկություններով այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվե՞լ են, ինչքա՞ն, որտե՞ղ, ո՞ւմ միջոցով։ Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել։
ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, եւ բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
35