«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
Բացառություն կարվի.
— Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
— բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների այդ թվում բեռնատարների համար անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին պարտադիր բեռնված լինելու պարագայում,
— Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»։