24 Ապրիլի, 2023

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Պետք է գնալ իսկապես կտրուկ, սկզբունքային քայլերի, որոնք պետք է հիմնված լինեն մեր արժանապատվության վրա։ Պետք է ազնիվ ձևով բոլորի հետ խոսենք, սակայն պիտի հասկանանք, որ մոտենում ենք խաչմերուկին, որ մեզ համար անընդունելի է ցանկացած վիճակում Ադրբեջանի կազմում լինելը, դա բոլորիս համար լինելու է ողբերգություն, դա լինելու է ազգային խայտառակություն, հայ ազգը դադարելու է գոյություն ունենալ։

Հասել են խաչմերուկին ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլև հայկականության լինելիության, քանի որ, ի վերջո, պիտի հարց տան, թե ի՞նչ է հայ ազգը, ազգ գոյություն ունի՞, թե՞ չունի, ժողովո՞ւրդ է, թե՞ ամբոխ։ Պետք է կտրուկ ու խիստ ձևով դրվի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև, եթե Արցախի ճակատագիրը վատը լինի, պատասխանատվությունը կրելու են նաև բոլոր այդ երկրները, որոնք հանդիսանում են երաշխավոր։ Ռուսաստանը՝ որպես երաշխավոր Արցախի անվտանգության և Բերձորի միջանցքի, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ որպես ժողովրդավարության բաստիոններ, Մինսկի խմբի անդամ երկրները։ Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ Փարիզը, Վաշինգթոնը, Մոսկվան, նաև Երևանը, սա մեզ համար անընդունելի է։ Բոլորն էլ պետք է հասկանան, որ մենք վճռական ենք, չենք խաղում»:

 

kotayk

Լրահոս