Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառված չէ, որ փոխվարչապետը հրաժարական չտա, չազատվի պաշտոնից և մնա իշխանությունում: Բացառված չէ նաև, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը: Գոնե ժամանակավորապես: Բայց, այնուամենայնիվ, եթե պարոն պարետ, պարոն փոխվարչապետ, պարոն Տիգրան, պարոն Ավինյանի հրաժարական-ազատման մասին տեղեկատվությունն իրականություն դառնա` այդ հանգամանքին պետք կլինի զգուշությամբ մոտենալ: Ընդդիմության դաշտում այսօր չորս ուժեր կան միայն. 1. Նախկին ռեժիմն ու դրան մաս կազմած մի խումբ ուժեր, որոնք բոլորն էլ իրականում ընդդիմություն չեն, այլ` նախկիններ, 2. Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը` ԼՀԿ-ն, 3. Ամենաիսկական ընդդիմադիր և նախկիններով չաղտոտված ազգային ուժերը` բաղկացած մեկ կուսակցությունից և ապակուսակցական ու անկախ մի խումբ անհատ անձանցից, որոնց ընդհանուր համակիրների շարքերը ժամանակին համընթաց աճում են, 4. Չեզոք և նորերի որակից ու անգործությունից դժգոհ ամենատարբեր խմբերի հասարակ քաղաքացիների մի շերտ, որ գնալով մեծանում է: Առաջին խմբին Փաշինյանն է քաղաքականապես կենդանի թողել` երրորդ խմբին չեզոքացնելու համար: Մշտապես հարվածի սլաքներն ուղղել է նրանց վրա` ցույց տալու համար, որ նրանք շարունակում են սպառնալիք մնալ և վերադարձը կանխելու համար անհրաժեշտ է սատարել իրեն: Այդ սատարումն իրականում Փաշինյանին անհրաժեշտ է երրորդ խմբի դեմ պայքարելիս, որպեսզի սատարողներին բացատրի, որ եթե ինքը հեռանա, նախկինները կվերադառնան: Երկրորդ խմբի դեմ պայքար է տարվում բավական լայն ճակատով: Այս ուժն իր գործունեության ընթացքում քաղաքական թշնամիների լայն շերտեր է ձեռք բերել և գործում է գրեթե մեկուսի` դրանով դառնալով պակաս արդյունավետ: Չորրորդ խումբն անկազմակերպ է և կարող է տրոհվել երկու մասի` նախկիններին վերասատարել սկսողների (ԼՏՊ-ի վերասատարման ֆենոմենը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունեցել) և երրորդ խմբին միացողների: Բայց դա կազմակերպված ուժ չէ, այլ` երկու հակադիր ճամբարներին հավելյալ հոսանք հաղորդող էներգիա: Սրանով Փաշինյանի համար իրական ամենավտանգավոր խումբը հենց երրորդն է: Անկախ, չաղտոտված և ազգային թևը, որի հասարակական պահանջարկն այս անկումային և խոշոր ձախողումների փուլում առավել մեծանալու է: Այդպես է եղել ամենուր, այդպես է աշխարհում այսօր, այդպես կլինի Հայաստանում: Հակադրվելու համար դրան Փաշինյանը կարող է ձեռնարկել սեփական ուժերի տրոհում` դրա մի հատվածը կեղծ ընդդիմության վերածելու և իշխանությունը կորցնելու պահին այն հենց այդ կեղծ ընդդիմությանը հանձնելու համար: Դա նրան հետագա անձեռնմխելիություն և իշխանության թիմային ժառանգականություն կապահովի: Եվ այդ գործում նրան կարող է շատ պետք գալ հենց Տիգրան Ավինյանը: Մյուս հնարավոր տարբերակ կարող է և լինել Ավինյանի հնարավոր հավաքագրումն արտաքին ամենատարբեր հնարավոր ուժերի և խաղացողների կողմից, որոնք կարող են նրան ընդդիմության դաշտ տանելով` Հայաստանում «թավշյա» հեղաշրջում իրականացնել: Դրանով իշխանության կգան իբրև թե «առավել պրոֆեսիոնալ հեղափոխականները», իսկ իրականում, հնարավոր է` արդեն ամբողջությամբ վերահսկվող անգույն և մեծապես կառավարելի մարդիկ: Եվ վերջին հնարավոր տարբերակն այն է, որ բացառված չէ, որ բոլորի հետ կոնֆլիկտ ստեղծող և իրեն լիակատար քաղաքական միայնության դատապարտող «հեղափոխության աստված»-ն ուղղակի հերթական ներքին կոնֆլիկտի արդյունքում ինչ-որ հերթական հետազատումային մեղադրանքով իշխանությունից կհեռացնի հերթական, այս անգամ ոչ շատ սիրված մի չինովնիկի: Կյանքը ցույց կտա, թե որ տարբերակն է իրականության հիմքում: Բայց որ պարզամիտ հրճվանքը կարող է և վաղաժամ լինել, չի կարելի միանգամից հերքել»: |
Լրահոս
-
Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան
-
4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա
-
Ուշադրություն. «Արծիվի թևեր»-ի հատվածում արագաչափեր են տեղադրվել
-
Ողբամ մեզ, որ դարձել ենք մեզ կանաչի ծախողների համար ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան», ամո'թ մեզ. ակցիա
-
Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը
-
Չի կարելի, պետությունը պետք է հանդուրժող լինի․ ՄԻՊ-ը՝ Կիրանցում ոստիկանների բռնությունների մասին
-
Խնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)
-
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
-
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
-
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
-
Կիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)
-
Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները
-
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործով
-
1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա Անդրեասյան
-
Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան
-
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջ
-
Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան
-
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
-
Քրեակատարողական ծառայողների աշխատավարձը կբարձրանա
-
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկում եք գնալ կռվի․ Սանոսյան
-
Արմենուհի Կյուրեղյանն այսօր Նիկոլ Փաշինյանի անունը այսպես էր հնչեցնում՝ «ՆՓ»
-
«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
-
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ հայտարարությունը
-
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող դիպուկահարը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
-
Գյուղը դատարկվում ա, կտոր-կտոր հայրենիքը հանձնեցիք. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)
-
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»
-
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին․ Լևոն Քոչարյանի օգնականն ասել է՝ ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրողի մասնակցությամբ միջադեպը (տեսանյութ)
-
Կեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան
-
Կիրանցում ծառայող Տեր Արշավիրին թույլ չեն տալիս անցնել ծառայության վայր
-
Տավուշում պարեկը նստել է Արշակ Զաքարյանի մեքենան և Զաքարյանին բերման է ենթարկում (տեսանյութ)