Հեղինակ Գևորգ Պապոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիսիանում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հետ շատ ջերմ ընդունելության արժանացանք Անգեղակոթ, Շաքի և Տոլորս բնակավայրերում։
Հանդիպումներին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Կարեն Համբարձումյանը։
Հ․Գ․ Սիսիանցիները այնքան ջերմ դիմավորեցին, որ որոշեցի մնալ Սիսիանում և վաղը ևս հանդիպել մեր սիրելի քաղաքացիներին»։
67