29 Հուլիսի, 2023

Հուլիսի 28-ին ՆԳՆ կրթահամալիր կատարած այցի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է նաև Շահամիր Շահամիրյանի անվան նորակառույց դահլիճի բացման արարողությանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նորաբաց դահլիճը կրթական ավելի լավ միջավայր կստեղծի կրթահամալիրի սովորողների համար։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ոստիկանության և կրթահամալիրի ղեկավար կազմը շրջել են դահլիճում, ծանոթացել պայմաններին։

Նույն օրը փոխնախարար Սարգսյանը եղել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնում, որտեղ հետևել է պարեկային ծառայության 4-րդ փուլի՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումների ապագա պարեկների դասընթացներին։

ՆԳ փոխնախարարն ու ոստիկանության ղեկավարությունը ներկա են եղել նաև արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցների վարման դասընթացներին։

Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը ուսումնական գործընթացի վերաբերյալ կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել։

 

 

kotayk

Լրահոս