Սահմանապահ Տավուշն ու տավուշեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ հիմա, բերքահավաքին սպասող գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ։ Ժողովրդական խոսքն ասում է. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։
Մարդիկ ամբողջ տարին աշխատելով էլ չեն կարող մեղմել այն վնասը, որ կրեցին կարկուտի արդյունքում։
Ասում են 35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ։ Որտե՞ղ է մսխվում այդ գումարը։ Ինչո՞ւ չի հատկացվում գյուղացուն որպես վնասի փոխհատուցում։
Բացի այդ, չեն ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ։
Ըստ անհրաժեշտության, արդյունավետ կերպով չեն կիրառվում հակակարկտային կայանները, չի ավելացվում դրանց քանակը ՀՀ տարածքում։
Իրավիճակի ողջ պատասխանատուն այս իշխանություններն են։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, մինչդեռ, Էկոնոմիկայի նախարարը անհոգ դեմքով պատասխանում է, որ իրենք ավելին չեն կարող անել։ Իրականում, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։
Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը։
Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից