«Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները։ Վերջերս ասում է խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց ասում է հանրաքվե չենք անելու, պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, թե մենք կադաստրի վկայական չունենք։ Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են Սովետական Միությունից սկսած, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը», – ասաց Աղվան Վարդանյանը։
Պատգամավորն ասաց, թե հիշողությունը թարմացնել է պետք հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Արցախը Հայաստան է և վերջ։
«Այսքանից հետո, եթե ասել ես առանց Արցախի Հայաստան չկա, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ պատճառ է, որ չես հեռանում, և ամեն օր տեսնում ենք պարտվածի քո դժգույն դեմքը։ Սա մի բանի մասին է վկայում, սա ուրացում է, իսկ ուրացողը չի կարող Հայաստանի ղեկավար լինել»,- ասաց Վարդանյանը։