Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։
Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության էր հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին
Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ թիրախավորում է ուժայիններին՝ դատախազությանն ու քննչականին՝ մեղադրելով շոուներ կազմակերպելու համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: