26 Նոյեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ի տարբերություն իր գործընկերների, խորհրդարանական աշխատանքին չի վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել, որ նա, հավանական է, վայր դնի պատգամավորական մանդատը: Սաղաթելյանի՝ խորհրդարանը լքելու հանգամանքը իշխանությունների համար «ցանկալի արդյունքի հասնելու» նման մի բան է: Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չբավարարվելով նրան խորհրդարանի փոխնախագահի աթոռից պաշտոնանկ անելուց, այժմ էլ ամեն գնով ուզում է նրա ձեռքից մանդատը վերցնել:

Որպեսզի Սաղաթելյանը հնարավորինս անհարմարավետություն զգա խորհրդարանում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը նիստերի դահլիճի՝ «Հայաստան» խմբակցության համար նախատեսված շարքի ամենավերջում է տեղ տվել նրան: Սա ասես բավարար չէ, արդեն շարքային պատգամավոր Սաղաթելյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեւում են աշխատասենյակ տրամադրել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անում է հնարավոր ու ամեն ինչ՝ պառակտելու և փոփոխելու «Հայաստան» խմբակցության կազմը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս