21 Փետրվարի, 2022
Երեկ Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 5 անձանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել, մյուսը՝ նրանց մերձավորներից: Զոհվածները եւ միակ փրկվածը՝ ընտանիքի 15-ամյա դուստրը, գտնվել են միեւնույն՝ «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայում:

Աղջիկը անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Չարենցավանի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին պատմեցին, որ Պետրոսյանների ընտանիքը հրավիրված է եղել Աբովյան քաղաք՝ բարեկամներից մեկի տուն. «Իրենց հարսի հարազատներից մեկն է հրավիրած եղել, գնացել էին խաշ ուտելու: Բացի ընտանիքի անդամներից, մեքենայում եղել է նաեւ հարսի քույրը՝ 33-34 տարեկան աղջիկ, որը եւս տեղում մահացել է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Պետրոսյանները համեստ, հարգված ընտանիք են եղել, ապրել են պապական տանը: Միջին ապրող էին, տան հարսն աշխատել է Չարենցավանի խանութներից մեկում՝ որպես վաճառողուհի, իսկ ամուսինը հարսանիքներ ու արարողություններ է նկարել. «Նպաստ էին ստանում: Եթե չեմ սխալվում, նպաստն էլ հենց կենդանի մնացած ու հոսպիտալացված դստեր համար է. երեխան հաշմանդամություն ունի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

kotayk

Լրահոս