24 Ապրիլի, 2022

Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Iveco մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, այնուհետև բետոնե բարձրավոլտ էլեկտրասյանը:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մանրամասներն՝ այստեղ։

 

kotayk

Լրահոս