2 Մարտի, 2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։ Այդ օրը ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։  Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

kotayk

Լրահոս