27 Փետրվարի, 2022

Փետրվարի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող  Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

kotayk

Լրահոս