3 Սեպտեմբերի, 2021
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Կարեն Մանուկյանի վարած Lexus GS 350 մակնիշի  90 QQ 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Ղասաբյանի վարած Kia Forte մակնիշի 96 GA 001համարանիշի  ավտոմեքենաները:\

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների  արդյունքում հնարավոր է  եղել խուսափել խցանումից և այլ վթարներից, քանի որ եղել են դեպքեր, երբ հետաքրքրասեր վարորդները կայանում են ավտոմեքենաները դեպքի վայրում, ինչն էլ դառնում է մեկ այլ վթարի պատճառ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Երևանի գնդի պարեկային ծառայության  3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

kotayk

Լրահոս