23 Փետրվարի, 2022

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  21-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած NIssan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պաշտպանիչ հատվածին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս