26 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda  Accord մակնիշի,  24-ամյա Դավիթ Միսակյանի վարած  Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած  Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած  Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրի հաղորդմամբ՝

վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սարալանջ բարձրանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված ավտոմեքենաներին, իսկ  Mercedes-ի գազաբալոնը հարվածից պոկվել ու շպրտվել է մոտ 40 մետր: Mercedes-ի վարորդին առաջինն օգնություն ցուցաբերողներից են եղել «Անվտանգ երթևեկություն»  ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս