1 Մարտի, 2022

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 21:30-ի սահմաններում ГАЗ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է 12 փողոցում տեղադրված բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլեկտրասյունը վնասել է նաև բնակչի քարե պարիսպը և արտաքին լուսավորման լամպը: Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Մինչ  դեպքի վայրում փորձում էին տեղազննություն կատարեին ՃՈ ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը,  հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից  66-ամյա Արծրուն Մարտիրոսյանը մահացել է, իսկ 63-ամյա Անդրանիկ Մուշեղյանը հետազոտվում է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

kotayk

Լրահոս